▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոնց որ էս երկրի չարիքները լինեք, ուզում եք մուտիլովկա անեք, դավայ. Ծառուկյանը զայրացավ լրագրողների հարցերից

«Ոնց որ այս երկրի չարիքները լինեք, ոնց որ եկել եք Ծառուկյանին այսօր հունից հանեք, ոչ մի հարցի էլ չեմ պատասխանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ մինչև Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելն ինքը բարիկադների այն կողմում էր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Անհարմար է, գնացեք ձեր գործին, դավայ: Ոչ մի հարցի չեմ պատասխանում, ոնց որ էս երկրի չարիքները լինեք: Էսքան մարդ ենք բերել, մարտի 20-ին, ասում եմ, քանի հազար մարդ ա գալիս, ձեր հեչ վեջնա, ուզում եք մուտիլովկա անեք, երկու բառ փախցնեք, դրա համար էլ կարամ ասեմ ոչ զարգացում կլինի, ոչ էլ որևիցե մի լավ բան կլինի: Հիմնական մեղավորը դուք եք, սաղին խառնեք, հագցնեք, ժողովրդին էլ թյուրիմացության մեջ դնեք: Մեղք են էդ մարդիկ, հաղթել, պայքարել են, դուք էլ հարցնում եք բարիկադների որ կողմն եք», - ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրագրողի դիտարկմանը, թե ու՞ր էր նա մարտի 31-ին, երբ Փաշինյանը Գյումրիից սկսեց քայլերթը, Ծառուկյանն արձագանքեց.

«Ես իմ տեղը նստած էի, բայց քանի՞ հոգի էր Փաշինյանի հետ Գյումրիից գալիս, կարա՞ս ասես»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին