▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալավերդիի պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհը

 

Այսօր վաղ առավոտից Ալավերդիի պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհը և պահանջում են աշխատանք։ Բողոքի ակցիայի մասնակիցները ցուցապաստառների վրա ներկայացրել են իրենց պահանջները:

Նրանք ցանկանում են, որ «Էյ-Սի-Փի» ընկերության կողմից շահագործվող պղնձամոլիբդենային գործարանը չդադարեցնի իր աշխատանքները։

Ակցիայի մասնակիցները կոչ են արել բոլոր շահագրգիռ անձանց, բոլոր ալավերդցիներին՝ միանալ իրենց բողոքի ակցիային։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Այսօրվանից պետք է մեզ զգուշացումներ տրվեն, որ գործարանի աշխատանքներն այս պահից սկսած դադարեցված է»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի սահմանած նորմատիվներից հետո, որոշում էր կայացվել դադարեցնել գործարանի աշխատանքները, քանի որ թույլատրելի արտանետումների քանակի այնպիսի թիվ էր սահմանվել, որ այն պահպանելու դեպքում գործարանի շահագործումը պետք է կասեցվեր։

Տեսանյութը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին