▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը գործարան չի բացում, դա խորհրդային ժամանակներում էր. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել է Սյունիքի մարզ: Նիկոլ Փաշինյանը լսել է քաղաքացիների բողոքները և առաջարկները: Դրանք հիմնականում վերաբերում էին ճանապարհների վիճակին և նպաստներին:

«Կառավարությունը գործարան չի բացում, դա խորհրդային ժամանակներում էր: Մենք պիտի օրինականություն ձևավորենք, որպեսզի ներդրողները գան, աշխատեն և գործարաններ կառուցեն»,- ասել է նա:

Քաղաքացիները նաև բողոքել են ջրի խնդրից, անդրադարձել դպրոցների և մանկապարտեզների վերանորոգման խնդիրներին: Նիկոլ Փաշինյանը խոստացել է մանրամասն տեղեկանալ և լուծել այդ խնդիրը:

 

 

 

 

«Համայնքապետը գյուղի ֆոնդային ֆոնդերը վաճառե՞լ է, դուք վարելահողեր չունե՞ք, քրեական գործ կա հարուցված այս հարցի շուրջ, հուսանք՝ խնդիրն արագ կհարթվի»,- ասել է նա:

Կարդացեք նաև՝ Մենք վստահում ենք Ձեզ, որ մեր երկիրը դառնալու է բարգավաճ Հայաստան. սյունեցիները՝ Փաշինյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին