▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լքված երկվորյակների մայրը միայնակ կին է, ի՞նչ է պատմել նա ոստիկաններին․ մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք, որ ոստիկանության օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է երկու օր առաջ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնված նորածին երկվորյակների մայրը։ Նա Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակչուհի է, 18-ամյա Մ․Մ-ն է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է Aravot.am-ը: Նա պատմել է, որ ինքը ծննդաբերել է 01․10․2018 թվականին Մասիսի ծննդատանը, երեխաներին ունեցել է կեսարյան հատումով, ու քանի որ հետծննդաբերական շրջանում իրեն այնքան էլ լավ չի զգացել, բացի այդ սոցիալապես ծայրահեղ պայմաններում է բնակվում, որոշել է երեխաներին տանել մանկատուն։ Ի դեպ, նրա տուն այցելած ոստիկանները ևս պատմում են, որ կինը փոքրիկ, հարմարություններից բացարձակապես զուրկ տեղանքում է բնակվում։ Նա ապրում է միայնակ։ Կինը փոխանցել է, որ երեխաներին ունեցել է իր ընկերոջից, սակայն ընկերոջը տվյալները չի հայտնել, միայն ասել է, որ նա Մասիս քաղաքից չէ։ Իսկ թե ինչու է Գյումրի բերել երեխաներին, Մ․Մ-ն ասել է, որ ուզում էր հնարավորինս հեռու լինի իր բնակավայրից, որպեսզի չխայտառակվի։

Կինն ասել է, որ մանկատան պայմանները իր պայմաններից շատ ավելի լավը կլինեն, մանկատան բակում թողնելով՝ գոնե ապահով կլինի, որ նրանց կվերցնեն ու լավ պայմաններում կմեծացնեն։ 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին