▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարեւանը հարեւանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս ճանապարհն են փակում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում այսօր բանը հասել է այնտեղ, որ հարեւանը հարեւանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս, մեկը այն ճանապարհն է փակում, մյուսը՝ կողքի ճանապարհն է փակում։ Ով ինչ խնդիր ունի, դուրս է գալիս ճանապարհ է փակում եւ սա այնքան էլ ընդունելի չէ։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝  Կապանում տեղի ունեցած հանրահավաքում։

 

 

 

 

 

 

 

 

 

Նա նշեց, որ ամենակարեւոր ձեռքբերումը ազատությունն է, օրինականություն է, ժողովրդի իշխանությունն է, բայց պետք է շատ խնամքով վերաբերվել այդ ազատությանը։

«Հիմա կասեք՝ դա ասում է մի մարդ, որը սաղ Հայաստանի ճանապարհները փակել է։ Այո։ Բայց ես երբ 10 անգամ փողոց եմ փակել, 1000 անգամ ներողություն եմ խնդրել այն քաղաքացիներից, ում անհարմարություն եմ պատճառել եւ ունեցել եմ ժողովրդի թույլտվությունը»,–ասաց Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Նա ասաց, որ կառավարությունը առանց ճանապարհ փակելու էլ լսում է բոլորին. «Բարձրաձայնեք եւ ձեզ կլսվի։ Այսօր ՀՀ բոլոր լրատվամիջոցները ազատ են, քան երբեւէ, Երրորդ Հանրապետության պատմության մեջ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել։ Եթե ակցիա անեք որեւէ տեղ, ամբողջ Հայաստանի մամուլը լուսաբանելու է ձեզ, պետք չէ փակել ճանապարհները, որ մարդիկ 600–900 մեքենաներով մնան ժամերով այդտեղ կանգնած»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին