▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն առավոտյան բերման է ենթարկել Առաքել Մովսիսյանի չորս եղբայրներին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Առաքելյաններին: Այս մասին գրում է Armtimes.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

 

 

 

 

 

 

 

 

Նույն այդ տեղեկություններով, առավոտյան ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են կատարել նրանց բնակարաններում:

 

 

 

 

 

 

Դեռ պարզ չէ, թե ինչ քրեական գործի շրջանակում են նրանք տարվել ԱԱԾ եւ ինչ կարգավիճակով:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսին ԱԱԾ-ն Շմայսի բնակարան էր այցելել եւ խուզարկություն իրականացրել: Ինչից հետո Շմայսը հրավիրվել էր ԱԱԾ եւ հարցաքննվել: Զենք ու զինամթերքը կամովին հանձնելու հիմքով նա ազատ էր արձակվել:

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին