▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է, որ վաղը Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ. Արմեն Ռուստամյան

Շատ գովելի է, որ բոլորը կամաց-կամաց հասկանում են` գործընթացները պետք է Սահամանդրության տառին եւ ոգուն համապատասխան լինեն, որ ԱԺ լուծարումը կատարվի իրավունքի ուժով:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով ԵԼՔ-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելուն:

 

 

 

 

 

 

 

armtimes.com-գրում է, որ պատգամավորը մասնավորապես ընդգծել է. «Ժամանակին դա էինք ասում, բայց մեզ դավաճան, հակահեղափոխական էին հանում, սակայն իրականության մեջ նպատակը հենց այն էր, որ որեւէ սեւ բիծ կամ ինչ-որ թաքուն թակարդ, ական չդրվի այն պրոցեսի տակ, որը բերելու է ԱԺ լուծարմանն իրավունքի ուժով: Այն՝ ինչ մենք ասում էինք, նրա համար էր, որ լուծարումը տեղի չունենա ուժի իրավունքով: Հիմա կամաց-կամաց հասկանում են, որ Սահմանադրության տառն ու ոգին պետք է հարգել եւ ստիպված գնում են այս քայլին»:

Միեւնույն ժամանակ նա հայտարարեց, որ դեռ չեն որոշել՝ վաղն ինչպես են քվեարկելու: «Մենք կորոշենք՝ ինչ պետք է անենք: Գոնե մի ուրիշի առաջարկեին, որ չքվեարկելը հեշտ լիներ: Հիմա Նիկոլ Փաշինյանին չքվեարկելը հնարավոր է ժողովրդի մի զգալի մասի մոտ առաջացնի այն տպավորությունը, որ մենք հակահեղափոխական ենք, սեւ ուժ ենք: Այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի՝ ինչ անի, որն է ճիշտ: Այս առումով մտածելու բան կա»,- ասաց նա եւ հավելեց, որ բնականաբար իրենք չեն ուզում որեւէ պրոցես խափանվի:

 

 

 

Հարցին` ֆորսամժորային իրավիճակները բացառո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց. «Ֆորսամժոր արդեն սկսվել է հենց դեկտեմբեր դնելով: Մեր համոզմամբ` հենց դրանից է սկսել այս ամբողջ արհեստական գործընթացների տրամաբանությունը: Մենք որ ասում էինք` պետք է լինի ճանապարհային քարտեզ, պետք է հրաժարական տալու գործընթացները համաձայնեցնենք, այսպիսի բաների համար էինք ասում, որ պարզ դառնար՝ կա քաղաքական համաձայնություն, բայց չգիտես ինչի՝ մարդիկ որոշեցին վերջնագրային եւ պարտադրանքի լեզվով այս պրոցեսները տարվեն, երեւի համարում են, որ այս նախընտրական փուլում այսպես է պետք՝ բոլոր հակառակորդներին փորձել նսեմացնել, կոտրել, ավելի լավ դաշտ ունենալ ընտրությունների շեմին»,- ասաց նա:

Դիտարկմանը` նրանք դա բացատրում են, որ պրոցեսը արագացրեց գիշերային քվեարկությունը, Ռուստամյանը պատասխանեց. «Հիմա ինչ իրենք անում են, մենք այդ տրամաբանությունից ելնելով էիք անում, որ ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվի, եթե այդպես է՝ թող չառաջադրեն վարչապետի թեկնածու, ինչո՞ւ են առաջադրում: Ուրեմն, խնդիր կարող է չէ՞ առաջանալ, մենք էլ դա էինք դա ասում: Թողնենք, որ բնական պրոցես լինի, ոչ թե պարտադրանք, ոչ թե պարտադրեն, որ Աժ-ն չհավաքվի, նույն տրամաբանույթունը չի՞: Հիմա որ ընդհանուր մոտեցումը նայես, չես հասկանում` մեկ պաշարում են ԱԺ-ն ու ասում` Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մեկ պիտի պաշարեն, ասեն` մի ընտրե՞ք: Աբսուրդի մեջ ենք հայտնվել, չէ՞»:

Նա հայտարարեց որ ժողովուրդն իր իշխանությունը ոչ թե փողոցով ու հրապարակով է իրականացնում, այլ հանրաքվեով ու ընտրություններով, եւ կարծես` կամաց-կամաց հասկանում են, որ դա այդպես է: Նա ասաց, որ ոչինչ չի բացառում եւ որ հնարավոր է՝ Փաշինյանն ընտրվի վաղը: «Այս իրավիճակն այնքան արհեստական է, որ այստեղ չես իմանում՝ ինչ կստացվի այս ամեն ինչից»,- եզրափակեց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին