▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ ԱԺ-ն Փաշինյանին վաղը չընտրի վարչապետ

Ազգային ժողովի Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պարզաբանել է, թե ինչու էր անհրաժեշտ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը եւ ինչու է անհրաժեշտ, որ Ազգային ժողովը վաղը նրան չընտրի վարչապետ:

 

 

 

 

 

 

 

 

Խմբակցության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում սրա առնչությամբ գրել է. « Ծրագիրը հետեւյալն է. Սահմանադրության համաձայն` որպեսզի Ազգային ժողովը լուծարվի, անհրաժեշտ է, որ Ազգային ժողովում 2 անգամ ոչ ոք վարչապետ չընտրվի: Միայն այդ պարագայում ԱԺ-ն կլուծարվի եւ կնշանակվեն նոր ընտրություններ` դեկտեմբերի 9-ին: Հետեւապես վաղը եւ դրանից 7 օր հետո էլ պետք է ոչ ոք չընտրվի:

 

 

 

 

 

Այդ դեպքում հարց է առաջանում ինչո՞ւ ենք առհասարակ առաջադրում թեկնածու: Խնդիրն այն է, որ Սահմանադրության մեջ գրված է, որ եթե ԱԺ-ում առաջին անգամ վարչապետ չի ընտրվում, ապա ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ 7 օր հետո, անցկացվում է վարչապետի նոր ընտրություն:

 

 

 

 

 

 

Հիմա, քանի որ Սահմանադրության մեջ գրված է հենց ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ բառը, ապա ենթադրվում է, որ պետք է գումարիվի նիստ եւ լինի քվեարկության պրոցես, իսկ եթե ոչ մեկ չի առաջադրվում, ապա չի գումարվում նիստ եւ քվեարկություն էլ չի լինում, ինչը հետագայում ԱԺ-ն լուծարելու ժամանակ կարող է իրավական անիմաստ բանավեճի առիթ դառնալ: Եվ որպեսզի ապահովենք գործընթացի միանշանակությունը, ստիպված էինք առաջադրել` բայց ձեռնպահ քվեարկելու մտադրությամբ, որպեսզի չընտրվի:

Հուսամ` պարզ է:»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին