▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼԳԲՏ-քրիստոնյաների կոնֆերանսը առաջին քայլն է ամրագրելու միասեռականության երևույթը. Կոմիտաս Վարդապետ

Նոյեմբերի 15-16 Հայաստանում կայանալիք ԼԳԲՏ-քրիստոնյաների կոնֆերանսը առաջին քայլն է ամրագրելու միասեռականության երևույթը Հայաստանում.այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոմիտաս Վարդապետը: Վերջինիս խոսքով՝ այսօր միասեռականությունը՝ որպես երևույթ այսօր, կարծես թե, պարտադրվում է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մեր բարոյական արժեքները հիմնված են քրիստոնեական արժեքների վրա: Այն, որ մենք ամոթի գիտակցությունը ունենք մեր մեջ, խոսում է այն մասին, որ բարոյականությունը ամրագրված է մեր մեջ, բայց այդ ամենը փորձում են արմատախիլ անել»:

Կոմիտաս Վարդապետը վստահեցրեց, որ չի կարելի նման բան թույլ տալ, քանի որ դա առաջին հերթին կնշանակի, որ  մեր ժողովուրդը կործանման եզրին է:

Կոմիտաս վարդապետը վստհեցնում է, որ չի կարելի նման երևույթ թույլ տալ. «Եթե մարդկությունը դեմ է գնում բնության օրենքիներին, դա նշանակում է՝ ինքն իրեն դատապարտում է ոչնչացման:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օրինակ՝ ամենապարզ բանը, գերտեխնիկան մտցրին պտուղների մեջ, և այսօր հայտարարում են, որ այդ բոլորը քաղքցկեղածին է: Ուրեմն՝ մենք պետք է իմանանք, որ բնության դեմ կատարվող ամեն մեկ երևույթ ծնում է քաղցկեղ»,- պարզաբանեց Կոմիտաս Վարդապետը:

Կարդացեք նաև՝ Նոյեմբերի 15-18-ը իրավապահներին հրահանգվել է ուժեղացված հսկողություն իրականացնել. ինչի համար են նախապատրաստվում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին