▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ Բժշկականում. առողջապահական ոլորտի նորանշանակ տնօրեններից մեկն իրեն պահել է գռեհիկ ու կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել

Tert.am-ի տեղեկություններով՝ Երևանի պետական բժշկական համալսարանում կայացած միջոցառման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել:

Առողջապահական ոլորտի նորանշանակ տնօրեններից մեկը՝ Նարեկ Վանեսյանը, իրեն պահել է գռեհիկ ու առաջացրել է ներկաների զայրույթը:

 

 

 

 

 

 

 

 

Վերջինս միջոցառման ընթացքում պարբերաբար տեղից բարձրաձայն ռեպլիկներ է հնչեցրել, պահել է իրեն ինքնավստահ ու կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծել:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Բժշկական համալսարանից։ ԵՊԲՀ լրատվության ծառայությունից մեր տեղեկությունը հաստատեցին, ասացին նաև, որ մի խումբ անվանի բժիշկներ, պրոֆեսորներ, դասախոսներ, ինչպես նաև ուսանողներ բաց նամակ են գրել վարչապետին, կրթության ու առողջապահության նախարարներին, որը պատրաստվում են հրապարակել:

Հիշեցնենք, որ Նարեկ Վանեսյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, և պաշտոնի նշանակվեց Թորոսյանի նախարար դառնալուց հետո:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ նախարարի հովանավորյալն աչքի է ընկնում անհավասարակշիռ պահվածքով: Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն նշանակվելուց հետո նա կոնֆլիկտ էր ունեցել հիվանդանոցի այցելուներից մեկի որդու հետ, այնուհետ համացանցում տարածվեց մի տեսանյութ, ըստ որի՝ Նարեկ Վանեսյանն անհարգալից պահվածք էր ցուցաբերում իր ղեկավարած բուժկենտրոնի աշխատակիցների նկատմամբ, բղավում էր, ապա հրում նրանց:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին