▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ մանդատը վայր դնելն ու Արարատ Միրզոյանի հեռախոսազանգը

Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ մանդատը վայր դնելուն նախորդած իրադարձություններից:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ԱԺ նիստում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: 

Ռուզաննա Մուրադյանը մեկ շաբաթ ժամկետ ունի, նա կարող է հետ վերցնել հրաժարականի՝ իր դիմումը. եթե չվերցնի, նրա լիազորությունները կդադարեն: Նշենք, որ Ռուզաննա Մուրադյանը մեկն էր ՀՀԿ-ական այն պատգամավորներից, որոնք կառավարության ներկայացրած Ընտրական օրենսգրքի նոր նախագծին «կողմ» քվեարկեցին:

 



Ականատեսները մեզ պատմեցին, որ հենց այս քվեարկության օրը Ռուզաննա Մուրադյանն ԱԺ նիստերի դահլիճ է մտել բավականին այլայլված, իսկ քվեարկությունից հետո խորհրդարանի շենքից հեռացել է՝ համարյա լաց լինելով: Մեր տեղեկություններով՝ այդ քվեարկությունից մի քանի օր առաջ Ռուզաննա Մուրադյանին զանգահարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին