Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ երկուշաբթի Նիկոլ Փաշինյանին կներկայացնի 1 մլն դոլարին համապատասխան համարժեք դրամի հետբերումների տեղեկանքներ.

«Բերքահավաք» է տեղի ունենում, մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են։ Այս տարվա աշնան և ձմռան ամիսներին մենք կբերենք մի քանի անգամ ավելի միլիոն դոլարի մուտքեր»,– նշել է Սանասարյանը։
Վերջինս հստակեցրել է նաև, թե որտեղ են հայտնաբերվել չարաշահումները և որտեղից են կատարվելու հետբերումները.

«Մի մասը ԲԷՑ–ից է, «Լուսանշան» ՊՈԱԿ–ից, մենք վերջացրել ենք Ագրարային համալսարանում աշխատանքները, նախկին ռեկտորը համաձայնել է 350 մլն դրամի հետբերում անել պետբյուջե, և հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրա ճանապարհը։ ԵՊՀ–ում ուսումնասիրություններն առաջիկայում կվերջացնենք, լուրջ խախտումներ կան նաև ԵՊՀ–ում, նախնական տվյալներով գումարի չափը երկու անգամ կամ ավելին գերազանցելու է Ագրարային համալսարանին»,- ասել է Դավիթ Սանասարյանը:


