Ազգային ժողովում հերթական անգամ տապալվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի ընդունումը՝ բավարար քվեների բացակայության պատճառով: Նախագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր:
Նշենք, որ ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների 63 կողմ քվեն:

Արդյունքում ԱԺ ընտրությունները տեղի կունենան հին Ընտրական օրենսգրքով:


