▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ պաշտոնյան գաղտնալսվել է. պաշտոնյաներից երկուսը չեն ընդունում մեղադրանքը

armtimes.com-ը գրում է. Օրեր առաջ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված ՊԵԿ պաշտոնյաներից երկուսը առաջադրված մեղադրանքը չեն ընդունում. խոսքը՝ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանի եւ տեսուչ Վաղարշակ Լալայանի մասին է, իսկ տեղակալ՝ Սամսոն Առաքելյանը դեռ դիրքորոշում չի հայտնել:

 

 

Նրանց մեղադրանք է առաջադրվելՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին 2-րդ եւ 3-րդ կետերով ենթադրյալ հանցագործություն կատարելու համար (պաշտոնատար անձի կողմից կաշառ ստանալը, որը կատարվել է շորթմամբ՝ մի խումբ անձանց կողմից):

 

 

 

 

 

 

Նրանց դեմ հաղորդում ներկայացրած անձը մի ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Է. Մ-ն է: Հիմնական «օպերացիան» տեղի է ունեցել տեղակալ Սամսոն Առաքելյանի աշխատասենյակում՝ կաշառքը ստանալու պահին նա վնասազերծվել է: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնալսվել է հենց Սամսոն Առաքելյանը եւ մյուսների առնչությունը գործին նախաքննական մարմինը հիմնավորում է հենց այս գաղտնալսմամբ:

 

 

ՊԵԿ պաշտոնյաները վնասազերծվել, ապա ձերբակալվել են հոկտեմբերի 22-ին: Գործը քննում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին