▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ պատրաստվում Յուրի Խաչատուրովից ներողություն խնդրել. Սասուն Խաչատրյան

 

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն խաչատրյանը չի պատրաստվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովից ներողություն խնդրել իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցում  արտահայտած մտքերի համար:

 

 

 

 

 

 

 

 

 

«Յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի գաղտնիության իրավունք։ Եթե դուք ձեր տանը, ձեր ընտանիքի անդամի հետ զրույցներ եք անում, իսկ ինչ-որ մեկը գալիս ականջ է դնում ու ասում է, որ դրա համար պետք է հրապարակային ներողություն խնդրել... Դա ճի՞շտ է, որ ապօրինի գաղտնալսում են անձնական բնույթի զրույցը և ներողություն խնդրելու կոչեր են անում», - ասաց Սասուն Խաչատրյանը։

Լրագրողի դիտարկմանն, այսինքն՝ չի՞ պատրաստվում գաղտնալսված զրույցի ընթացքում արտահայտած մտքերի համար ներողություն խնդրել Յուրի Խաչատուրովից, Սասուն Խաչատրյանն արձագանքեց.

«Իհարկե, չեմ պատրաստվում»։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովից հրապարակային ներողություն խնդրելու կոչով գաղտնալսված ձայնագրության հրապարակումից հետո հանդես էր եկել Խաչատուրովի որդին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին