▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը քննում է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը

Tert.am-ի տեղեկություններով, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է «Մարտի 1-ի» գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին քննչական մարմնի միջնորդությունը:



Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդել էր, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա, ինչպես նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

 

 

 

«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանն այսօր հայտարարել էր, որ թե՛ իր նկատմամբ հայտարարված հետախուզումն է ապօրինի, թե՛ առաջադրված մեղադրանքն է ապօրինի և շինծու։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին