▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է

Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը:

 

Նշենք, որ Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 31-ին, նա մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու մեջ:

Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վահագն Հարությունյանը առաջադրված մեղադրանքն ապօրինի է համարել եւ հայտարարել, որ ինքը վարույթ իրականացնող մարմնին հայտնել է, որ ինքը Մոսկվայում է գտնվում բուժման նպատակով:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին