ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով հետ է կանչվում դեսպան Միքայել Մինասյանը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Միքայել Մինասյանին հետ կանչել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», - գրված է նախագահի հրամանագրի մեջ: