▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ասում եմ՝ այդ կառույցը չի քանդվելու, ուրեմն չի քանդվելու, հանգստացեք. Մեսչյանը՝ Արամի փողոցում գտնվող շենքի մասին

 

 

 

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ոչ մի հուշարձան չի քանդվելու. դա վերաբերում է և՛ Արամի 26-ի շենքին, և՛ մյուսին.այս մասին այսօր  մամուլի ասուլիսին հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ են լինելու Արամի 26 փողոցում գտնվող «Փոքրիկ երգչների» և Թումանյան 26-ում գտնվող նշանավոր կառույցների ճակատագրերը:

 

 

 

 

 

 

 

«Ես կարծում եմ, որ կարվի շինարարություն, բայց տրամաբանական սահմանների մեջ հարյուր տոկոսով շինարարությունը կանգնեցնելու հնարավորություն իմ ձեռքում չկաԱնհրաժեշտության համար, ընդամենը, պետք է փոխվեն որոշակի նախագծային ուղղություններ, որպեսզի պահպանվեն բոլոր շենքերը: Ճարտարապետների հետ պայմանավորվել եմ այդ մասին: Պատմական հուշարձանների քանդման թեման եկեք համարենք սպառված: Քանի դեռ ես գլխավոր ճարտարապետ եմ, ոչ մի հուշարձան չի՛ քանդվելու»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արամի 23 հասցեում գտնվող շենքի վերաբերյալ Արթուր Մեսչյանն ասաց, որ այն ընդունել է այն իրավիճակում, որը կար: «Հողային աշխատանքներ են կատարվել, շենքը խաթարված վիճակում է, ժամանակավոր ամրացման տարբերակ ենք առաջարկել: Այն փրկվելի՞ք է, այո՛, վտանգավո՞ր է, այո՛: Եթե ես ասում եմ՝ այդ կառույցը չի քանդվելու, ուրեմն չի քանդվելու, մի հայկական բառ կա՝ հանգստացեք, չի քանդվելու»,-ասաց նա և կոչ արեց՝ երեխաները այնտեղ չգտնվեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին