▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը

 

Երևանի կենդանաբանական  այգու աշխատակազմից հայտնում են, որ զեբրը թաց գրունտի վրա սահել է և կոտրել աջ ազդրը:

Դեպքը եղել է այսօր՝ 16:30-ի շրջանում: Ժամը 16:00 խնամողը կեր է տվել կենդանուն, զեբրը նորմալ մոտեցել է կերակրամանին, որից հետո խնամողը անցել է մյուս կենդանիների ազատավանդակներ: Հետո վերադարձել է ջուր տալու զեբրին և նրան հայտնաբերել գետնին:

Կոտրվել է կենդանու աջ ազդրը:
 Այժմ Կենդանաբանական այգու մասնագետները խորհրդակցում են տարբեր, այդ թվում նաև արտասահմանյան մասնագետների հետ, հասկանալու համար, թե ինչպես կարելի է վերականգնել կենդանու առողջությունը:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին