▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում բերման են ենթարկել 10 անձի, որոնց մեջ է օրենքով գող «Օշականցի Գևորիկի» եղբոր տղան՝ «Կոկսը»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Լոռու մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի), ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները (բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ) հատուկ ոստիկանական օպերացիա են իրականացրել «Տերևաթափ Վանաձորում» անվանումով:

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանական «Տերևաթափը» տեղի է ունեցել Վանաձոր քաղաքում, ժողովրդին հայտնի «Նավակ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղից ոստիկանության Բազումի բաժին են բերման ենթակվել Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Հակոբյանը, ով հանցագործ աշխարհում «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի» եղբոր տղան է՝ «Կոկս» մականվամբ, Վեդի քաղաքի բնակիչ, 29-ամյա Դավիթ Խուբլարյանը, Օշական գյուղի բնակիչ, 28-ամյա Աշոտ Ավագյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Նարեկ Օհանյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Հովասափյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Սեյրան Մինասյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 27-ամյա Կարեն Սաֆարյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Արմեն Ղազարյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 20-ամյա Դավիթ Հակոբյանը և Վեդի քաղաքի բնակիչ, 25-ամյա Մաքսիմ Խաչատրյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք բոլորը նախկինում եղել են մի քանի անգամ դատապարտված և ոստիկանների կողմից ասֆալտին փռվելուց հետո բերման են ենթարկվել թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և ձեռք բերելու կասկածանքով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին