▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շախմատ. միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է իր հայկական նախագիծը

Երեկ Reddit կայքի և  Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել էր, որ նոր գաղտնի հայկական նախագիծ է պատրաստում: Եվ ահա Instagram-ի իր էջում Ալեքսիսը ներկայացրել է իր նոր՝ կոնյակի բրենդը, որը կոչվում է Shakmat (Շախմատ):

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա Instagram-ի իր էջում հրապարակել է հոլովակ, որը պատրաստելու համար ընկներների հետ ավելի վաղ ժամանել էր Հայաստան:

«Այսօր եկել է օրը, երբ կծանոթացնեմ աշխարհին նոր հայկական Shakmat բրենդիի հետ: Սկզբի համար արտադրել ենք միայն 2400 շիշ, այնպես որ, եթե ուզում եք ձեռք բերել այն, մտեք նույնանուն կայքը: Շնորհակալություն նրանց, որոնք օգնեցին ինձ աշխարհ բերել հենց այդ 23-ամյա հայկական ավանդույթը: Հիմա ձեր քայլի հերթն է»,-տեսանյութի կից գրել էԱլեքսիսը:

 

Կարդացեք նաև՝ Ուրախ կլինեմ նպաստել ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսիս Օհանյանին

Ալեքսիս Օհանյանն ասաց, որ երբեք այսքան հպարտ չի եղել, որ հայ եմ․ Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին