▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոշակառուներն ու նպաստառուները 2019 թ.-ից առնվազն իրենց սնունդը գնելու հնարավորություն կունենան

 

 

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարել է, որ իրենք նաև լրջագույն սոցիալական ծրագրեր են իրականացնում հենց 2019 թ. բյուջեով.

 

 

 

 

 

 

 

 

«Մենք բյուջետային որոշումների արդյունքում կհասնենք մի իրավիճակի, երբ ՀՀ-ում 85 հազար նպաստառու և թոշակառու, ում ստացած նպաստը և թոշակը գտնվում են պարենային գծից ներքև, 2019 թ.-ից կստանան այնպիսի թոշակ, որ մենք համոզված լինենք` նրանք առնվազն իրենց հաց, սնունդը գնելու հնարավորություն կունենան»,- նշել է նա:

Վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխության արդյունքում իրենք արդեն իսկ բարձրացրել են 6000 քաղաքացու աշխատավարձերը`այդ ընթացքում տարեկան 14 մլրդ դրամ թողնելով շրջանառության մեջ: Նա հայտնել է, որ եկամտահարկի փոփոխության արդյունքում ավելանալու է 210 հազար մարդու աշխատավարձ, միկրոբիզնեսի հետ կապված որոշումների արդյունքում էլ, ըստ էության, ավելանալու են մոտ 70 հազար քաղաքացիների եկամուտները:

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրել է, որ որոշում է կայացվել, և 2019 թ. կբարձրանան պոլիկլինիկաների 14 հազար աշխատողների աշխատավարձերը:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին