▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի գործը կրկին վերաքննիչ դատարան ուղարկվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով այսօր՝ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը դռնփակ նիստ էր անցկացնում:

 

 

 

Նիստին ներկա էր նաև Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանի պաշտպանները պահանջում էին Վճռաբեկ դատարանում քննարկման առարկա դարձնել նախկին նախագահի կալանավորման դեմ բերած փաստարկներից ևս երկուսը, մինչդեռ մեղադրող կողմը վիճարկում է կալանքը որպես խափանման միջոց վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության բողոքը բավարարվեց մասնակի, պաշտպանների բողոքը մերժվեց:

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018 օգոստոսի 13-ի որոշումը բեկանել և գործ ուղղարկել նոր քննության: Որոշումը ենթակա չէ բողոքարկման և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- նշել է դատավոև Լիլիթ Թադևոսյանը:   Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանի գործը կրկին վերաքննիչ դատարան է ուղարկվել: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի նախկին նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:

Պաշտոնաթող նախագահն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին