▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Փաշինյան, կողմնորոշվեք, Դուք վարչապետ եք, թե ՔՊ քարոզիչ. Աշոտյան

 

ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիք կատարած այցելությանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ շուտ փաստացի սկսել է իր քարոզարշավը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աշխատանքային ժամերին, պետության կողմից տրամադրվող ռեսուրսի և հնարավորությունների օգտագործմամբ նա բացահայտ քարոզչություն է իրականացրել Գեղարքունիքում իր մի շարք հանդիպումների ընթացքում:

Սա բացարձակ անթույլատրելի է: Կամ իր «վարչապետական» այցերի ծրագիրն ու ելույթները պետք է բացառապես բխեն իր կարգավիճակից, կամ էլ պետական ռեսուրսի նման օգտագործումը և պաշտոնական դիքրի չարաշահումը նախընտրական ուղերձների և ելույթների համար պետք է դատապարտվի: Սա աղաղակող երևույթ է, որի վրա հրավիրում եմ միջազգային դիտորդների ուշադրությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

Խոսել հավասար հնարավորությունների և օրենքի գերակայության մասին մի կողմից, մյուս կողմից չարաշահել վարչապետի պաշտոնակատարի դիքրը քարոզարշավային ֆալստարտի համար՝ սա վկայում է այն մասին, որ իշխանությունը չի խորշում ոչ վարչական ռեսուրսների օգտագործումից, ոչ էլ Ընտրական օրենսգիրքը բացահայտ խախտելու փաստից:

Պարոն Փաշինյան, կողմնորոշվեք, Դուք վարչապետ եք, թե ՔՊ քարոզիչ:

Կարդացեք նաև՝

Հիմա «ասողը» դուք եք. Նիկոլ Փաշինյանը` մարտունեցիներին

«Իա, եղբայ՞ր». Փաշինյանն անակնկալի եկավ` Մարտունիում տեսնելով աշխարհի չեմպիոնին

Ինձ` որպես դուխով քաղաքացու, հրավիրեք կառավարության շենք` թեյ խմելու. քաղաքացին՝ Փաշինյանին

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին