▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ՊԵԿ նախագահը վերահաստատում է. խոպանից եկած գումարները հարկվելու են, բոլորն են հարկվելու

 

Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ՊԵԿ նախագահը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է աղմկոտ այն նախագիծը, որը ստացել է «Խոպանչիների հարկման» նախագիծ անունը:

Այս մասին գրում է galatv.am-ը: Նա ասել է, որ 2019թ.-ին դրվելու է հանրային քննարկման: Շուտափույթ փոփոխությունների փաթեթ չկա և այս պահին օրակարգում չկա:

Բայց և այնպես ՊԵԿ նախագահն ասել է, որ այդ օրենքը ՀՀ-ն ունի, պարզապես չի գործում.

«Բոլոր քաղաքակիրթ երկրներում կա եկամուտների համատարած հայտարարման ինստիտուտ: Մենք ինքներս՝ որպես ՀՀ, մեր ստեղծման օրվանից քննարկում ենք՝ արդյո՞ք հնարավորություն ունենք համատարած եկամուտների դեկլարացիա ներդնելու: Առաջին անգամ ունենք այդպիսի հնարավորություն տեխնիկապես: Ոչ թե անձինք իրենք պետք է պատրաստեն այդ տարեկան դեկլարացիաները, այլ հարկային համակարգում առկա համակարգերը պետք է գեներացնեն այդ հաշվետվությունները, տանեն ներկայացնեն ֆիզիկական անձանց, որպեսզի իրենք նայեն՝ համաձայն են դրա հետ, թե չէ: Կարևորն այն է, որ խոսում ենք ստվերի մասին: Ստվերում եկամուտներ կան, որ պոտենցիալ հարկման ենթակա են, բայց չեն հայտարարագրվում: Մենք պետք է կայացնենք այդ ինստիտուտը: Մենք 27 տարի է դրա մասին մտածում ենք, անընդհատ հետաձգում ենք, որովհետև ասում են՝ երկիրը պատրաստ չէ դրան: Հիմա պատրաստ է»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև՝ «Խոպանից» եկամուտ ստացած քաղաքացիները պարտավոր են այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը որպես եկամտային հարկ վճարել պետությանը

Անելու եմ ամեն ինչ, որպեսզի սա իրականություն չդառնա. Արփինե Հովհաննիսյանը՝ Կառավարության նոր նախագծի մասին

ՊԵԿ-ի պարզաբանումը՝ «խոպանչիներին» հարկելու նախագծի մասին

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին