▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով ասել է՝ ապրիլյան պատերազմում պարտվել ենք, դավաճանել է Ռոբերտ Աբաջյանին և նրա զինակից ընկերներին. Շարմազանով

 

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան իր էջում արված մեկնաբանություններին, թե ինքը խոսում է անվտանգությունից, սակայն ՀՀԿ-ի իշխանության ժամանակ 800 հա կարցրել ենք եւ պարտվել, ասել է. «Ժողովուրդ ջան, ով ձեզ ասել է, որ Հայաստանն ու Արցախը ապրիլյան պատերազմում պարտվել են, նա ուղղակի ոչ միայն խաբել է, այլ նաեւ դավաճանություն է արել հենց Արցախի, Հայաստանի և այն սպաների ու զինվորների նկատմամբ, որոնք իրենց կյանքով են հատուցել Հայաստանի ու Արցախի քաղաքացիների անվտանգությանը:

 

 

 

 

 

Սա դավաճանություն է Ռոբերտ Աբաջյանի եւ նրա զինակից ընկերների ու սպաների նկատմամբ:

Ինչպես կարել է մի երկիր, որը հաղթել է ապրիլյան պատերազմում, ասել, որ պարտվել ենք: Մենք 12 մլն հա պահել ենք, որևէ արցախյան բնակավայր ադրբեջանցին չի մտել: Հարյուրավոր տանկերը, որ բերել էր, որևէ մեկն իր նպատակին չի ծառայել»:

Կարդացեք նաև՝ Սա զուգարանի պատ չէ. Շարմազանովն անդրադարձել է ֆեյսբուքյան իր էջում անեծք ու հայհոյանք գրողներին

Չեմ կարող լռել. Էդուարդ Շարմազանովը գրանցվել է ֆեյսբուքում և տեսանյութ է հրապարակել

Էդուարդ Շարմազանովի բացառիկ զրույցը` սև ժապավենների, իրեն ատողների, դստեր նամակի մասին և ոչ միայն

Շարմազանովը՝ հիպոտեկով տուն գնելու,համեստ ապրուստի և քաղաքականությունում չկեղտոտվելու ձևի մասին...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին