tert.am-ը գրում է. Չմոռանանք՝ ինչից է սկսվել կինոն, սերիալի հոգեբանությամբ չապրենք քաղաքականության մեջ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին:
«Ո՞րն է սերիալի հոգեբանությունը, որ երբ նոր սերիալ տեսնում ես, հները մոռանում ես: ՀԱՊԿ-ում Հայաստանի արկածների սերիալը սկսվել է Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ, ներքաղաքական շահով թելադրված, Խաչատուրովի հանդեպ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀԱՊԿ հանդեպ ոչ պատշաճ ու ոչ հարգալից և ոչ պատեհ վերաբերմունքից: Օդից չի ընկել թեման»,-ասաց նա:
Ըստ նրա՝ ՌԴ-ին և ընդհանրապես ՀԱՊԿ-ում չեն զգուշացրել և Խաչատուրովին հետ չեն կանչել, նոր գործ հարուցել: «Ներքաղաքական շահարկումներից ելնելով են արել, հիմա հետևանքների դեմ ազգովի պայքարում ենք»,-ասաց նա: Ըստ Աշոտյանի՝ այսօր այդ քաղաքականության հետևանքների դեմ պայքարում ենք ազգովին:
«Ինչո՞ւ է հիմա պետք fռռացնել, որ ինքը մեր «մաչոն» է, ՀՀ-ի Դեն Բիլզերյանն է, ով հելնում է, պայքարում»,- հարցադրում արեց Աշոտյանը:
Այդուհանդերձ Աշոտյանը նշեց, որ իրենք անկախ համոզմունքներից ՀՀ-ի շահն են առաջ տանելու, չնայած որ երեկ արդեն իր տպավորությամբ Նիկոլ Փաշինյանը երեկվա հայտարարություններով արդեն բացում է դեկտեմբերի վեցին Հայաստանի նահանջի ճանապարհը: «Ասաց՝ դե էդ պաշտոնը երրորդական է, չորրորդական է, ինչո՞ւ այդպես ասաց»,-հարցրեց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում