▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկինում հանցագործությունները թաքցնում էին. Վալերի Օսիպյան

 

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանը,  անդրադառնալով համաներումից հետո հանցագործությունների թվի աճին, նշել է.

«Հանցագործությունների աճ գոյություն ունի, բայց ռիսկային ու մտահոգող չէ և առայժմ կապ չունի համաներման հետ. դա պայմանավորված է մի քանի գործոններով: Ոստիկանության համակարգում իսպառ վերացել է հանցագործությունը թաքցնելու արատավոր երևույթը, քաղաքացիների վստահությունը դեպի ոստիկանությունն ավելացել է»,- ասել է Օսիպյանը:

 

 

 

 

 

 

 

Իսկ հարցին՝ արդյո՞ք հանցագործությունները թաքցվո՞ւմ էին Վլադիմիր Գասպարյանի պահանջով, Օսիպյանը պատասխանել է.

«Վլադիմիր Գասպարյանը միշտ, նշանակման առաջին օրվանից պահանջել է, որ չթաքցվեն, թաքցնելը տեսեք ոնց է եղել՝ քաղաքացին գալիս էր հաղորդում տալու բնակարանային գողության մասին, ոստիկանները որպեսզի դա չազդի ցուցանիշների վրա, համոզում էին քաղաքացուն, որ լավ կլինի դուք գնաք, մենք բանավոր կգրանցենք, հենց գողին բռնենք ձեզ կտեղեկացնենք»,- նշել է ՀՀ ոստիկանապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին