Այսօր՝ նոյեմբերի 26-ին, մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այն կտևի 12 օր, կավարտվի դեկտեմբերի 7-ին, 8-ը լռության օր է, 9-ը՝ ընտրության: Արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր» համահայկական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները:
Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել էր,որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն այսօր՝ ժամը 11.00-ին, լինելու են Թալինի համայնքապետարանի հարակից հրապարակում, 13.30՝ Մարալիկի համայնքապետարանի հարակից հրապարակում, 15.00՝ Արթիկի կենտրոնական հրապարակում, 17.00-ին՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում:
Այսօր Փաշինյանը Թալինի ճանապարհին կանգ է առել Ուջան քաղաքում և զրուցել գյուղացիների հետ:
Նշենք, որ Փաշինյանը նաեւ տեղեկացրել էր, որ այսօրվանից արձակուրդի է մեկնում, որպեսզի անձամբ մասնակցի քարոզարշավին։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Հոռետեսությունը փոխարինելու ենք լավատեսությամբ...Նիկոլ Փաշինյանի ելույթն՝ «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին