▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս ունենանք, որ Սասուն Միքայելյանը չի հասկացել, թե ինչ է ասել. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը կուսակցության քարոզարշավի ժամանակ քննադատել է  «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի Թալինում արված հայտարարությունը, թե «այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։

 

 

«Հույս ունենանք, որ Սասուն Միքայելյանը չի հասկացել, թե ինչ է ասել։ Այսօր Սասուն Միքայելյանը թույլ է տալիս ապրիլ–մայիսյան շարժումը ավելի վեր դասել վերջին 30 տարիների համաժողովրդական, հուժկու պայքարը, որը կոչվում է Արցախի գոյամարտ։ Երկու տարբերակ կա, կամ չի հասկացել, կամ փորձ է նսեմացնել ազատամարտի արժեքը»,-ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ  Սասուն Միքայելյանը «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Թալինում ասել էր․

 

 

«Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին