«Իմ քայլը» դաշինքի անդամները` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են քարոզարշավը: Այսօր նրանք լինելու են Լոռու մարզում` այցելելով մի քանի քաղաքներ: Սպիտակ քաղաքում ելույթ ունենալիս Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀԿ-ն պետք է ոչ մի ձայն չստանա և հայտնվի պատմության աղբանոցում:
«Ոչ մի ձայն ՀՀԿ-ականներին. նրանք ասում են՝ եթե մտահոգված ես, ձայն տուր Հանրապետականին, ես էլ ասում եմ՝ եթե ազատ, արժանապատիվ քաղաքացի ես, ձայն չտաս Հանրապետականին: Ձայնք չտաք էն ուժերին, որոնք փորձել են ընտրակաշառքով ընտրություն հաղթել, ոչ մի ձայն որևէ ուժի, ով ընտրակաշառք է կիրառել, սպառնալիք, ոչ մի ձայն այն ուժին, ով մտածում է՝ ՀՀ-ում կարելի է բռնությամբ ու զենքով հարցեր լուծել»,- սպիտակցիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա հարցադրում հնչեցրեց, թե որտե՞ղ կա ՀՀԿ-ական գյուղապետ, որի մտքով անցնում է գյուղացիներին ընտրության ժամանակ վախեցնել. «Իմացեք, անձամբ ես գալու եմ ձեր հետևից ու վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու ձեր կաբինետներից: Ո՞նց, էս երկրում մարդ կա, որը համարձակվում ա քաղաքացուն վախեցնե՞լ: Բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին: Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ ՀՀԿ-ական, ի՞նչ օլիգարխ ու հաստավիզ, պատերով կտանք բոլորին, ովքեր կփորձեն վախեցնել քաղաքացիներին: Գողեր, թալանչիներ, ստահակներ: Մեկդ չթպրտաք, չփորձեք որևէ հարկադրանքի ենթարկել ժողովրդին».-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Ինչ-որ մարդիկ փորձում են դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ․ Արայիկ Հարությունյան
Բոմժ են եղել, պիտի վերադառնան իրենց նախկին` բոմժի կարգավիճակին. Նիկոլ Փաշինյանը՝ Սպիտակում
Ժողովրդի արյունը խմողը չի կարա թասիբից խոսի. Սուրեն Պապիկյանը` ՀՀԿ-ի մասին