▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը երբեք չի եղել այսքան թույլ և նվաստացված իշխանության կողմից. Դավիթ Շահնազարյան

 

 

 


Այսօր՝ նոյեմբերի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ–ի ցուցակով առաջադրված պատգամավոր Դավիթ Շահնազարյանը, նշեց.

 

 

 

 

 

 

«Մեր հանրապետության անկախության ողջ պատմության ընթացքում երբեք մարտահրավերներն այսքան լուրջ չեն եղել և նրանց քանակն այսքան շատ չի եղել։ Տեղի ունեցավ համաներում, աննախադեպ իրավական ակտ, որը, վստահ եմ, մարդկության պատմության մեջ նման բան չի եղել։ Համաներումը, դա արդարադատության ինստիտուտ է , պետությունն ինքն իր իրավունքները զիջում է մասնավոր անձանց՝ զոհվածների հարազատներին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվել։ Ի նկատի ունեմ, երկու տարի առաջ ոստիկանական գնդում տեղի ունեցած ահաբեկչական գործողության իրականացնողներին։ Դա առաջին  հերթին գործողություն էր պետության դեմ, բայց քանի որ այսօրվա գործող վարչախմբի պարագլուխը հայտարարում է, ըստ էության այդ բառերը չի ասել, որ ինքը պետությունն է, ինքն ասում է նոր պետություն եմ, նախկին պետության նկատմամբ կրակել եք, բայց մենք նոր պետություն ենք։ Ավելին, ինքը հայտարարում է, որ ժողովուրդը  ես եմ, չնայած արդեն պարզ է, որ դա այդպես չէ։  Այսինքն, ոչ միայն ներում է պետության վրա արձակած կրակոցները՝ համարելով, որ դա  իր գործն է, այլև՝ ասում է, որ այդ հանցագործությունը կատարողների համաներումը պետք է ընդունեն զոհված ոստիկանների հարազատները, այն ոստիկանների, որոնք պետության վրա արձակած կրակոցները ընդունեցին իրենց վրա։

Պատկերացնում եք՝ ինչքան թույլ պետք է լինի պետությունը, որ արդարադատության իրականացումը հանձնի մասնավոր անձանց»,–  ասաց Շահնազարյանը։

 

 

 

 

 

Դավիթ Շահնազարյանի խոսքով ՝ այդ մարդկանց ազատ արձակելը լրջագույն հարված էր ողջ իրավապահ համակարգի արժանապատվությանը.

«Ոստիկանությունը երբեք չի եղել այսքան թույլ և նվաստացված իշխանության կողմից։ Եվ այսօրվա ոստիկանապետն այս մասին առնվազն պետք է մտածի։ Սա ուղղակի արժանապատվության հարց է և կարևորագույն խնդիրներից մեկը, ինչը որ ի զօրու չէ  անել ներկայիս իշխանությունը և մենք և մեր գործընկենրն ենք վերցնում մեզ վրա, դա արժանապատվության վերականգնումն է. իշխանության կողմից թուլացած պետականություն»։ 

 

Կարդացեք նաև՝ Թավշյա հեղափոխությունը եղավ ՀՀԿ-ի որոշմամբ․ Դավիթ Շահնազարյան

 Եկած-չեկած՝ բանակն արժեզրկում են. Դավիթ Շահնազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին