ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ալավերդի քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, ով շատ կոշտ էր արձագանքել Արայիկ Հարությունյանի հայտարարությանը՝ կապված նրա հետ, որ ԿԳ նախկին նախարար Աշոտյանի զավակները մասնավոր դպրոցում են սովորել:
Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ նախօրեին Էդուարդ Շարմազանովի հետ բանավեճի ժամանակ ինքը կրկին հիշեցրել է, որ ՀՀԿ-ական կառավարության աշխատանքի լավագույն ցուցիչը այն էր, որ կրթության ոլորտի ղեկավարի զավակը գնում էր մասնավոր դպրոց:
«Էստեղ ես չէի խոսում իր զավակի մասին, չէի խոսում մասնավորի լավ կամ վատ լինելու մասին: Ես խոսում եմ այն մասին, որ եթե դու ղեկավարում ես մի գերատեսչություն, ունես քո ենթակայության տակ դպրոցներ ու քո երեխային չես ուղարկում այդ դպրոց, դե պատկերացրեք, թե ինչ վատ վիճակ է այդ դպրոցը:
Արդեն երկրորդ անգամ Աշոտյանը հուզաճմլիկ ստատուսն է գրում ֆեյսբուքում: Իմիջիայլոց, երեւի Վահան Հովհաննիսյանի հայտնի ելույթ են հիշել դալաններում ծեծելու մասին:
Հիմա ստատուսում գրում է՝ այ Արայիկ, էլ իմ ընտանիքին չկպնես, իմ երեխաներին չկպնես: Էստեղ ոչ ընտանիքի հարց կա, որ էլ երեխաների: Այստեղ իր որոշման մասին եմ խոսում: Պետք չէ թաքնվել երեխաների հետեւում, այլ շատ կոնկրետ պատասխանել, թե ինչպիսին են եղել քո ղեկավարման տարիներին քո ղեկավարած դպրոցները:
Հիմա էլ շարունակում են ստատուսներ գրել: Պարոն Աշոտյան, դուրս եկեք փողոց, քարոզարշավ արեք եւ ձեր աշխատանքի բոլոր գնահատականները հենց այդտեղ կստանաք»,-հայտարարեց ԿԳ նախարարի պաշտոնակատարը:
Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ տեսանյութում.
Նշենք, որ հանրահավաքի աավարտին ալավերդցի մի կին է ելույթ ունեցել, որի արծածած հարցերին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է:
Մանրամասն՝ տեսանյութում