▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզի մի քանի գյուղեր ասում են՝ հեղափոխությունը մեզ մոտ չի հասել. Փաշինյան

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր իր թիմով Նոյեմբերյանում է: Իր քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հույս հայտնեց, որ նոյեմբերյանցիները զգացել են հեղափոխությունն ու այն հասել է Նոյեմբերյան.

«Լոռու մարզի մի քանի գյուղեր ասում են՝ հեղափոխությունը մեզ մոտ չի ասել: Հույս ունեմ գոնե դուք զգացել եք հեղափոխությունը, հույս ունեմ, որ Ձեզ մոտ  հասել է հեղափոխությունը»:

 

 

Փաշինյանի խոսքով՝ նախկինում իրեն շատ են ասել, թե ինչու ինքը հեղափոխության չի գնում և ինքը միշտ պատասխանել է, որ հեղափոխություն  կլինի այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին կցանկանա:

 

 

«Հեղափոխությունը տեղի ունեցավ այյն ժամանա, երբ ՀՀ քաղաքցիները զգացին, որ իրենք կարող են դա անել, իրենք պատրաստ են այդ քայլին: Հիմա նոր փուլ է, հիմա  տնտեսական հեղափոխության ժամանակն է, և  այն նույնպես  կարող է տեղի ունենալ միայն, եթե Ձեզնից յուրաքանչյուրը մասնակցի դրան»:

 

Կարդացեք նաև՝ Չեմ հիշում հոկտեմբերին պիտի գնայի նոյեմբերյան, թե նոյեմբերին՝ հոկտեմբերյան. Փաշինյանն անեկդոտ պատմեց

Միկրոբիզնեսն ամբողջությամբ կազատվի հարկերից, հողագործությամբ զբաղվողները կֆինանսավորվեն. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին