▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալային ձայնագրությունը տեղադրվել է Իսպանիայից. Արթուր Վանեցյանը մանրամասներ է հայտնում

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ գաղտնալսողները շատ լավ են պատրաստված եղել եւ հետքեր չեն թողել,ի սկզբանե՝ իմացել են, որ ԱԱԾ-ն և ողջ իրավապահ համակարգը ջանք և եռանդ չի խնայելու այդ գործը բացահայտելու համար.

 

 

 

 

 «Նրանք լավ են պատրաստված եղել և հետքեր չեն թողել, ցավոք սրտի, որով կարող ենք մեղադրանքներ ներկայացնել այդ մարդկանց։ Այս պահին չգիտեմ՝ կարո՞ղ ենք քրեական պատասխանատվության ներկայացնել այդ մարդկանց։ Ուղղակի անկեղծ ասեմ՝ ոչ ոքի մտքով չի անցել, որ կարող է ինչ-որ մեկը կարող է գաղտնալսել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը և այն դարձնել հանրային»,-ասաց Վանեցյանը։ 

Նա նշեց՝ տեսաձայնագրությունը տեղադրվել է Իսպանիայից, կոտրվել է օգտատիրոջ յութուբյան էջը, իսկ ԱԱԾ–ն Իսպանիայի գործընկերների  հետ աշխատում է, դեռեւս նորություններ չկան։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին