▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արժե բոլոր բայղուշներին դուրս շպրտել քաղաքական դաշտից, որպեսզի իրենց բայղուշությանը վերջ տան. Փաշինյանը՝ Մեղրիում

 

 

 «Ուզում եմ ձեր առաջ ստանձնել մի պարտավորություն՝ մեր իշխանությունը երբեք ձեր մի հատիկ քվեն անգամ չի կեղծի որևէ նպատակով: Մենք երբեք կառչած չենք լինելու իշխանությունից: Մենք երբեք ատամներով ու եղունգներով իշխանությունը պահելու փորձ չենք անելու, քանի որ հասկանում ենք՝ իշխանությունը մերը չէ, ձերն է:

 

Բայուղուշություններին ուշադրություն պետք չի դարձնել, իսկ ընդհանրապես այս ընտրություններով արժե բոլոր բայղուշներին դուրս շպրտել քաղաքական դաշտից, որպեսզի իրենց բայղուշությանը վերջ տան»,-  այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Մեղրիում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

Վերջինիս խոսքով՝  իր քաղաքական կարիերայի ընթացքում ինքը միշտ փորձել է համոզել մարդկանց, որ ամեն մեկի քվեն ամենակարևորն է. «Ես ուզում եմ մի պարտավարություն ստանձնել: Երբեք մեր կառավարությունը չի կեղծի ձեր մի հատիկ քվեն որևէ նպատակով: Մենք ատամներով ու եղունգներով իշխանությունը պահելու փորձ չենք անելու: Մենք հասկանում ենք, որ իշխանությունը մերը չէ, այն ձերն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դուք այս ընտրություններով կառավարությանը, պատգամավորներին ընդունում եք ձեզ մոտ աշխատանքի: Եթե ձեզ ծառայելու մանդատը շնորհեք ինձ, ինձ համար մեծ պատիվ կլինի ձեզ ծառայելը, ինչպես դա անում եմ արդեն 27 տարի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին