▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժան սպանություն Գյումրիում․ ծեծելով մահվան են հասցրել փողոցը մաքրող կին հավաքարարին

Այսօր առավոտյան՝ լուսաբացին, դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում՝ Վարդան Ղուկասյանի տան մոտակայքում։

 

 

 

Այս մասին գրում է Aravot.am-ը: Անհայտ անձը հարձակվել է այդ նույն թաղամասում բնակվող, 1961 թվականին ծնված կնոջ վրա, որն աշխատել է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ՝ որպես փողոցի հավաքարար ու դաժանաբար ծեծել է նրան։ Վերջինս հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է։ Կինը լուսաբացին դուրս էր եկել աշխատանքի։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հաստատել է  տեղեկությունը։

 

 

 

 

 

 

 

Նա ասել է, որ առավոտյան Գյումրի բժշկական կենտրոն մարմնական վնասվածքներով կին է տեղափոխվել, որը գիտակցության չգալով՝ մահացել է։ Դատախազը հաստատել է  նաև այն տեղեկությունները, որ դեպքը կատարվել է հավաքարարի՝ աշխատանքի գնալու ճանապարհին։

Առավել մանրմասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին