▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը խոսեց դեկտեմբերյան գարնանային օրից ու «բայղուշներից»

 

 

Քաղաքական գարունը, որը սկսվել է ապրիլին, ինչպես տեսնում եք՝ շարունակվում է: Մասիսում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Հեղափոխության առաջին օրից որոշ բայղուշներ անընդհատ գուժում են, թե հեսա մարդիկ հիասթափվեցին, հուսահատվեցին, հուսալքվեցին: ՀՀ քաղաքացին ջարդուփշում է արել իրեն հուսալքության շեմին հասցրած ՀՀԿ-ին: Այս ընտրություններով այդ խումբը պետք է վերջնականորեն նետվի պատմության աղբանոցը: Այս առումով ես հույս եմ դնում Մասիսի վրա: Հին եւ հնացած դեմքեր պնդում են, որ իրենք ուժեղ ենք, որ այստեղ ՀՀԿ-ական կարգեր են: Այս ընտրություններով դուք պետք է ապացուցեք, որ ՀՀԿ-ն ոչ մի տեղ չունի ապաստան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշեց, որ գյուղմթերքի արտահանումը հոկտեմբերի 1-ի դրությամբ աճել է 61 տոկոսով: «Այս հաջողության մեջ մեծ դերակատարում ունեն նաեւ Մասիսի տարածաշրջանի մեր հայրենակիցները, ես խոնահրվում եմ մեր աշխատասեր ժողովրդի առաջ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին