▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորը շունչ քաշեք և խելքներդ գլուխներդ հավաքեք. Դավիթ Շահնազարյանը հրաժարվել է գնալ ԱԱԾ

 

Դավիթ Շահնազարյանը հրաժարվել է գնալ ԱԱԾ և ՀՀԿ գրասենյակում կազմակերպված ասուլիսի ժամանակ անդրադարձել է իրեն ԱԱԾ հրավիրելու խնդրին ու բացատրել, թե ինչու է որոշել չներկայանալ։

«Պատրաստվում էի գնալ այսօր այնտեղ և անել հայտարարություն, բայց ինձ համար զարմանալի էր, որ ԱԱԾ-ն ինքը հարապարակեց այս ամենը մոտ ժամուկես-երկու ժամ առաջ: Դրանից հետո անիմաստ է ժամանակ կորցնել և գնալ այնտեղ: Ասելու էի ընդամենը, որ այս ամենը համարում եմ քաղաքական հետապնդում, որի հրահանգը հրապարակայնորեն նրանց տվել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը և դրանից հետո ուղղակի դուրս գալ այնտեղից», - ասել Շահնազարյանը:

Նա ընդգծել է, որ ԱԱԾ-ից գրություն ստացել է երեկ, որում նշված է եղել ներկայանալ ժամը 10:00-ին, մինչդեռ ինքը ստարագրել է թուղթը ու գրել, որ կլինի ԱԱԾ-ում ժամը 13:00-ին:

Դավիթ Շահնազարյանն ընդգծել է, որ ի սկզբանե որոշել էր գնալ ԱԱԾ նաև այն պատճառով, որ ինքը ղեկավարել է այդ կառույցը և այդ ընթացքում որևէ բացասական գնահատական այդ կառույցին չի տրվել:

«Ես ղեկավարել եմ այդ կառույցը 23 տարի առաջ։ 23 տարվա ընթացքում որևէ բացասական գնահատական այդ կառույցին չեն տվել։ Իսկ այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պատժիչ կառույցներ են, պետության հետ կապ չունեն, պաշտանում են միայն Փաշինյանի շահերը»,– ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին