▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դառնալու Բելառուսի ներկայացուցիչը, հայտնում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը։

 

 

 

 

 

 

 

«Մենք գրեթե անսպասելիորեն անցկացրինք ՀԱՊԿ նիստ և մեծ հաշվով որոշեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը։ Ինչպես Նորսուլթան Նազարբաևն էր ասել, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը։

 

 

 

 

Մենք համաձայնեցրինք նշանակման գործընթացը․ դա կլինի անհատական հարցազրույց ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուր ղեկավարի հետ, և այնուհետև կստորագրվի այդ նշանակումը հաստատող բանաձևը»,-ասել է  Լուկաշենկոն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին