Այս գիշեր դատարանը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով կալանքից ազատ արձակելու՝ նրա պաշտպանների միջնորդությունը։

Այդ մասին «Ազատությանը» փոխանցել է Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։
Երեկ Վաչագան Ղազարյանի պաշտպանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ առաջարկել են վճարել 5 միլիոն դրամից սկսած:

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող և ամռանը կալանավորված Վաչագան Ղազարյանը մեկ անգամ 1 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվելուց հետո կրկին կալանավորվել է նոյեմբերի 15-ին՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ:


