▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել. այն կրկին առնչվում է Մարտի 1-ի գործի հետ

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի  արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով: Այժմ մեղադրանքը լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով»,-ասաց Ալեքսանյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցը։ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Նիստը հետաձգվել է և տեղի կունենա վաղը՝ ժամը 10:30-ին:

Մեղադրանքը կրկին առնչվում է Մարտի 1-ի գործի հետ: Արմեն Գևորգյանին ավելի վաղ մեղադրանք էառաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

 


Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին