▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան պատերազմի մասնակից 650 ուսանողների վարձը կզեղչվի ևս 20 տոկոսով

 

 

 

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 13-ի նիստում որոշում կայացրեց 2018-ի բյուջեում վերաբաշխում կատարել եւ 50 մլն դրամ հատկացնել ԿԳՆ-ին՝ Հայաստանի բուհական անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող 2 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաեւ 2016-ի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում բանակում մարտական հերթապահություն իրականացրած, մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով:

 

 

 

 

 

 

 

 

Հարցը ներկայացրեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս նախագծով առաջարկվում է 112 ուսանողի, որոնք ունեն 2 եւ ավելի անչափահաս երեխա, հատկացնել վարձավճարի փոխհատուցում, բացի այդ շուրջ 650 ուսանողի, որոնք մասնակցել են ապրիլյան պատերազմին, իրականացրել են մարտական հերթապահություն, հատկացնել 20 տոկոս զեղչ:

Պարզաբանման համար նշեմ, որ բուհերի մեծ մասը 50 տոկոս զեղչ տրամադրում է բոլոր այն ուսանողներին, որոնք մասնակցել են ապրիլյան պատերազմին, եւ 30 տոկոս տրամադրում են այդ օրերին մարտական հերթապահություն իրակացրածներին: Հիմա մենք այս 20 տոկոսն ավելացնում ենք, որ այդ 30 տոկոսն էլ 50 դառնա»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

 

Իր հերթին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանի Կենտրոնական բանկի հետ աշխատում են, որ ուսանողական վարկերի տոկոսները նվազեցվեն. «Սա եւս էական աջակցություն կլինի, բայց մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար ուսման սպառնալիք չառաջանա»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին