▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նազարբաևը սատարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածությունը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Բելառուսի անվտանգության խորհրդի նախագահ Ստանիսլավ Զասի հետ Աստանայում տեղի ունեցած հանդիպմանը նրան աջակցություն է հայտնել՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռիա նովոստին նշում է, որ Ղազախստանի ղեկավարի կարծիքով՝ Զասն ունի այս պաշտոնում աշխատելու համար բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ու գիտելիքները:

«Դուք զինվորական եք ու համապատասխան կրթություն ունեք, աշխատել եք Գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու ժողովների: Մենք կաջակցենք ձեզ»,-ասել է Նազարբաևը:

Իր խոսքում Ղազախստանի նախագահը հավելել է, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունները որոշել են աջակցել Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից Զասի առաջարկված թեկնածությանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին