Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից:

Նախագահի հաստատած կառավարության որոշմամբ` Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանն ազատվել էր պաշտոնից: Նա ՊԲ հրամանատարի պաշտոնում ծառայում էր 2015 թվականից։


