▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր Ասողիկը՝ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի մասին

Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի ժամանակ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի բակում զրուցել  է հավատացյալների հետ և օրհնել նրանց:

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ այսօր Էջմիածին քաղաքի բնակիչները Վեհափառի դեմ ակցիա իրականացնող խմբին թույլ չեն տվել մտնել Մայր Աթոռի տարածք։ Ակցիայի մասնակիցներից մեկն ակնարկել էր, թե իբր Ամենայն Հայոց կաթողիկոսն է նման հրահանգ տվել։

Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ խմբի ակցիան բնակիչներն են կասեցրել.


 

 

 

 

 

 

 

 

 

«Քաղաքացիներն իրենք չեն հանդուրժել նման երևույթն իրենց քաղաքում։ Մենք՝ հոգևորականներս, իրենց զգուշացրել ենք, որ չհամարձակվեն Մայր Աթոռի մոտակայքում երևալ։ Իսկ Կաթողիկոսը որևէ մեկին հրահանգ տալու կարիք չունի, նա իր բարձրության վրա է»։

Տեր Ասողիկի խոսքով՝ ակցիայի մասնակիցները եղել են Մայր Աթոռի հարակից փողոցում.

«Քաղաքացիները՝ մեր հավատացյալներն են արգելել, որ նրանք պտտվեն քաղաքում։ Ինչ վերաբերում է նման ակցիային, ապա մենք՝ իբրև եկեղեցական, չենք հանդուրժում նման բանը և երբեք չենք ընդունում նման երևույթը, որովհետև դա եկեղեցուն վայել բան չէ»։

Հիշեցնենք նաև, որ  երբ ակցիայի մասնակիցները փորձել են մտնել Մայր Աթոռի տարածք, ակցիայի մասնակիցների և Մայր աթոռի մոտ հավաքված մարդկանց միջև հրմշտոց է տեղի ունեցել։ Հավաքվածները ձվեր են շպրտել ակցիայի մասնակիցների մեքենաների ուղղությամբ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին