▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղինակավոր The Economist պարբերականը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»

Բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը:



Հատկանշական է, որ պատվավոր տիտղոսին պարբերականն արժանացնում է ոչ թե ամենահարուստ, ամենաազդեցիկ կամ ամենահամեղ խոհանոցն ունեցող երկրներին ու ժողովուրդներին, այլ հաշվի է առնում անցնող տարվա ընթացքում տվյալ երկրի գրանցած առաջընթացը:

Ո՞ր երկիրն է անցած 12 ամիսների ընթացքում փոխվել դեպի լավը. այս անգամ հեղինակավոր լրատվամիջոցի կարծիքով դա հենց Հայաստանն է:



Ընդգծելով, որ հաղթողի անունը որոշելն իրենց համար բավականին բարդ ընտրություն է՝ The Economist-ը նկատում է, որ տարվա ընթացքում լավ աշխատանքը դեռևս չի երաշխավորում միանշանակ հաջողություն ապագայում: Այդպես, օրինակ, անցյալ տարվա հաղթող Ֆրանսիան այսօր չի հանգստանում զանգվածային ցույցերից ու անկարգություններից, իսկ 2015-ի հաղթող Մյանման վերջերս «արյունալի» հետընթաց ապրեց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին