▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ վերնախավի հարցը լուծվել է. «Իմ քայլը» հաստատել է թեկնածությունները

Ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության առաջին նիստը: Նիստից հետո Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում  հայտնել է, որ նիստին ներկա են եղել հիմնականում այն մարդիկ, որոնք Ազգային Ժողովում ներկայացնելու են «Իմ քայլը» դաշինքը:

 

 

 

«Այլ թեկնածուների քննարկում եղել է վարչության կազմում, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմինն է եւ որը ձեւավորել է նաեւ Ազգային ժողովի մեր ցուցակը: Այդ քննարկումների ավարտին կոնսենսուսով բերվել է այն թեկնածուների ցուցակը, որը ներկայացվեց ներսում»,-ասաց Ա. Սիմոնյանն ու նշեց, որ որոշումները կայացվել են միաձայն, քննարկումների արդյունքում, եղել է մեկ ձեռնպահ:

 

 

Դիտարկմանը, թե ԱԺ-ում խմբակցությունը ներկայացնելու Լիլիթ Մակունցի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Դա չի համապատասխանում իրականությանը, տարբեր թեկնածուներ են քննարկվել, եկել ենք այն եզրահանգման, որ Լիլիթ Մակունցի թեկնածությունն ամենաճիշտն է»:

Խմբակցության քարտուղար կնշանակվի Հակոբ Սիմիդյանը

 

 

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ որոշումները միանձնյա չեն ընդունվում, եղել են երկար քննարկումներ:

Նա հայտնեց նաեւ, որ որպես ԱԺ խոսնակ առաջարկվել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, որպես փոխխոսնակներ՝ իր եւ Լենա Նազարյանի թեկնածությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քննարկվել են նաեւ հանձնաժողովների նախագահների անունները, այս պահին կա 10 հանձնաժողով, կառաջարկվի այդքան, թեպետ սահմանադրությունը թույլ է տալիս ունենալ 12 հանձնաժողով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին