▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավաքվեք հրապարակում եւ ցույց տվեք, թե ինչքան մարդ է դեմ այս ամենին. Օսիպյանը՝ Մանվել Գրիգորյանի դեմ ակցիա անողներին

Հավաքվեք հրապարակում եւ ցույց տվեք, թե ինչքան մարդ է դեմ այս ամենին, բայց ճանապարհ փակելը եկեք բացառենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու դեմ բողոքի ակցիա իրականացնողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Վերջինս ընդունել էր ակցիայի մի խումբ մասնակիցների:

 

 

 

 

 

 

 

 

news.am-ի փոխանցմամբ, Օսիպյանը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ հայտարարել է, որ բողոքարկելու են այդ որոշումը. «Եթե դուք հիմա փողոցում շարունակեինք լինել, էնպես չի, որ միանգամից Մանվել Գրիգորյանին գալու էին կալանավորեին: Դա գործընթաց է: Պետք է վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի»,-ասաց Օսիպյանը՝ հավելելով. «Դուք ձեր ակցիան արեցիք, այն իր արդյունքը տվել է: Կոչ եմ անում ձեզ առաջնորդվեք միայն օրենքներով: Ձեր ակցիան համարենք կայացած, հետագա գործողությունները էլ ավելի թող բխի օրենքից. հավաքվեք տասնյակ հարյուրավոր, հազարավորներով հրապարակներում:

 

 

 

 

 

 

 

 

 

Եկեք ողջ աշխարհին ցույց տանք, որ նոր Հայաստանում կան այնպիսի երիտասարդներ, ինչպիսին դուք եք, որոնք տիրապետում են օրենքներին, հարգում են մյուսների իրավունքները: Ոչ ոք իրավունք չունի սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի իրավունքը, եկեք այս պրակտիկային վերջ տանք»:

Օսիպյանը տեղեկացրել է, որ Մանվել Գրիգորյանն այս պահին Ակնալիճում է, որտեղ ոստիկանները շուրջօրյա ծառայություն են իրականացնում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը  դեկտեմբերի 21–ի երեկոյան, որոշել է գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին, ինչից հետո Էջմիածինցիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը, որ Մանվել Գրիգորյանին թույլ չտան մտնել քաղաք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին